Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Հնարք` նպատակին հասնելու համար

Հնարք` նպատակին հասնելու համար

Ցանկացած նպատակի կարելի է հասնել. անհրաժեշտ է միայն ճիշտ ռազմավարություն, և այդ ռազմավարությունն ամենևին էլ բարդ քայլեր չի ենթադրում: Տարածված սովորություն է. երբ ինքդ քո առջև նոր նպատակ ես դնում (լինի դա նոր աշխատանքի փնտրտուք, թե կինոյի սցենար գրելու կամ կազմվածքին հետևելու որոշում), միանգամից շրջապատում հայտարարում ես այդ մասին:

 

Մտածում ես` որքան շատ մարդ իմանա, այնքան ավելի կտրամադրվես գործին, չես ուզում ձախողակ երևալ նրանց աչքին, չէ՞: Թյուր կարծիք: Նոր ուսումնասիրությունը հակառակն է ապացուցում: Նյու Յորքի համալսարանում անցկացված հետազոտության համաձայն` որևէ նպատակի մասին անընդհատ խոսելը կարող է դրա իրականացման վերաբերյալ սխալ զգացողություն փոխանցել` քեզ մոտ նվազեցնելով նպատակին հասնելու բուռն ցանկությունը:

 

Ահա քեզ օրինակ. պատկերացրու` ընկերոջդ ասում ես, որ ուզում ես երկար գնալ յոգայի: Նա արձագանքում է. «Այո՜, հրաշալի գաղափար է, դու ինչպես միշտ, յուրօրինակ ես»: Այս խոսքերը ստիպում են քեզ հպարտությունից փքվել ու այդքանով բավարարվել... այնքան բավարարվել, որ ի վերջո կորցնում ես յոգային ժամանակ հատկացնելու տրամադրվածությունը: Ընտրիր ավելի խելացի քաղաքականություն. երբեք ոչ ոքի ոչինչ մի՛ ասա: Իհարկե` ասելը հեշտ է, իրագործելը` բարդ: Սակայն դու շարունակիր կարդալ լուռ մնալու կարևոր պատճառների մասին...

 

Գաղտնի երազանքները մեծ ուժ ունեն: Ինչո՞ւ...

 

Փաստորեն` ուզում ես գոնե ամենամտերիմ ընկերոջդ պատմել, այո՞... ո՛չ և ո՛չ: «Ոչ ոքի չասելով` դու գիտակցում ես, որ նպատակդ իրագործում ես միայն հանուն քեզ,- ասում է Այդահոյի պետական համալսարանի հոգեբանության պրոֆեսորի օգնական Կ. Ս. ՄըքՔուլոչը, ով աշխատել է տվյալ ուսումնասիրության վրա: - Հասկանում եմ, ախր, խնջույքի ժամանակ մի տպավորիչ թեմա չլինի՞, որ խոսես»:

 

Մի բան էլ. բոլորից թաքցնելով նպատակդ` թույլ չես տա, որ ինչ-որ մեկի կարծիքը խանգարի քեզ: «Նպատակին հասնելու ճանապարհին հիմնական խոչընդոտը դիմացիններն են,- ասում է Միչիգանում հոգեբանական կենտրոնի հիմնադիր Սյուզան Բ. Ուիլսոնը: - Եթե բարեկամիդ ասես, որ ուզում ես այսինչ համալսարանի դասընթացներին մասնակցել, շատ հնարավոր է` այնպիսի բաներ պատմի տվյալ համալսարանի մասին, որ ինքդ էլ սկսես հավատալ ու հիասթափվել: Այնինչ հավատալ պետք է միայն հոգու ձայնին»:

 

Եվս մեկ հանգամանք. հաճախ սիրելի մարդկանց անկեղծ արձագանքը նույնպես կարող է ազդել տրամադրվածությանդ վրա: Եթե հայտարարես, որ այդուհետև ժամանակիդ մեծ մասը տվյալ նպատակին ես տրամադրելու, լավագույն ընկերդ կամ հարազատներդ գուցե անհանգստություն հայտնեն, որ այլևս հաճախակի չեք հանդիպի, իսկ դա ենթագիտակցորեն կհեռացնի քեզ սկզբնական գաղափարից: 

 

Երազանքը թաքուն պահելու ևս երկու պատճառ. այնքան կոգևորվես վերջում բոլորին պատմելու մտքից, որ մեղվի պես գործի կանցնես ու կփորձես հնարավորինս շուտ իրականացնել մտածածդ: Իսկ իրականացնելուց հետո կփոխվի ինքնագնահատականդ: «Կանանց մոտ այդ ինքնագնահատականն ավելի չափազանցված է,- նկատում է Find Your Focus Zone գրքի հեղինակ Լյուսի Ջո Պալադինոն.- չէ՞ որ սեփական ուժերով են նպատակին հասել, իսկ դա կնոջ համար ուրիշ զգացողություն է»:

 

Դու ինքդ մոտիվացրու քեզ

 

Գուցե անհնար է թվում` առանց ընկերների կամ ընտանիքի աջակցության իրականացնել քո առջև դրված նպատակը, սակայն այդպես չէ. փորձված տարբերակներ կան: «Կա երևակայության իրականացման տեսություն կոչվածը, որը շատերին է օգնել` հասնելու իրենց ուզածին»,- օգնության է գալիս Մըք Քուլոչը: Ըստ էության` պետք է նպատակիդ համար կայուն հիմք նախապատրաստես, այսինքն` մտածես դրան հասնելու բոլոր կարևոր հանգամանքների մասին: Ապա հաշվի առնես նաև բացասական կողմերը, որոնք հաստատ ի հայտ կգան ճանապարհիդ:

 

«Մարդիկ հաճախ միայն մի կողմի վրա են կենտրոնանում. կա՛մ միայն լավը, կա՛մ վատը,- ասում է ՄըքՔուլոչը: - Սակայն երկու կողմերը հաշվի առնելն ավելի իրական է դարձնում երևակայածդ, ու նպատակն ավելի հասանելի է թվում»: Բացի դրանից` երևակայելն օգնում է նաև ճիշտ քայլեր մշակել առաջ գնալու համար:

 

«Ճանապարհը որոշակիորեն հեշտացնելու համար ինքդ քեզ շրջապատիր այնպիսի մարդկանցով, ովքեր անմիջական կապ ունեն նպատակիդ հետ»,- ասում է ՄըքՔուլոչը: Եթե, օրինակ, ուզում ես, նորաձևության աշխարհ մտնել, ժամանակիդ մեծ մասը տվյալ ոլորտի ծանոթներիդ հետ անցկացրու:

 

Եթե ստիպված ես կիսվել որևէ մեկի հետ...

 

...Համոզվիր, որ ճիշտ անձնավորություն ես ընտրել կիսվելու համար: «Ընտրիր այնպիսի մեկին, ով երբեք չի մրցակցել քեզ հետ և կարողանում է իրագործել իր առջև դրված նպատակները»,- խորհուրդ է տալիս Պալադինոն: Չե՞ս կարողանում գտնել այդպիսի մեկին: Ուրեմն ավելի լավ է լռել կամ որևէ բլոգում անանուն հաղորդագրություն թողնել: Այդպես ամբողջ աշխարհի հետ կկիսվես` առանց գաղտնիքը բացահայտելու բացասական հետևանքներից տուժելու:

 

Բացառություն

 

Եթե նպատակդ որևէ լուրջ կախվածություն կանխելն է (օրինակ` ծխախոտից կամ ալկոհոլից հրաժարվելը), ուրեմն հարկավոր է սոցիալական օգնության դիմել:

Սկզբնաղբյուր. slaq.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կարմայի կանոնները. urolog.am
Կարմայի կանոնները. urolog.am

Ինչպե՞ս բարելավել կյանքի որակը:


Կարման, դա մարդու կողմից կատարված արարքներն ու դրանց հետևանքներն են, որոնք կազմում են նրա ճակատագիրը...

Նյարդաբանները հասկացել են, թե ինչո՞ւ ժամանակը երբեմն աննկատ է անցնում. armeniamedicalcenter.am
Նյարդաբանները հասկացել են, թե ինչո՞ւ ժամանակը երբեմն աննկատ է անցնում. armeniamedicalcenter.am

Ժամանակի զգացողությունը սուբյեկտիվ բնույթ է կրում և կարող է փոփոխվել՝ կախված իրավիճակներից: Օրինակ, երբ մարդ ուրախ է՝ ժամանակը թռչում է. իսկ տխուր վիճակում ամեն րոպեն ձգում է երկար: Ինչպես նշում է Live Science-ը...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար». facebook.com/tachararoghjutyan/
Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար».  facebook.com/tachararoghjutyan/

Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...

Առողջ ապրելակերպի հիմունքները
Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը
Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը

Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...

Առողջ ապրելակերպի հիմունքները
Ինչու են հաջողակ մարդիկ ամեն օր նույն հագուստը կրում. 168.am
Ինչու են հաջողակ մարդիկ ամեն օր նույն հագուստը կրում. 168.am

Երբևէ մտածե՞լ եք այն մասին՝ որքան ժամանակ եք կորցնում առավոտյան՝ որոշելով՝ ինչ հագնել: Դրա հետևանքով հաճախ ուշացել եք դասից կամ աշխատանքից:  Yaamililarder.ru-ի հաղորդմամբ՝ մենք շատ արժեքավոր վայրկյաններ ենք ծախսում...

Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ո՞վ է հոգեբանը:

Հոգեբանը զբաղվում է հոգեբանական  բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար...

Հոգեկան առողջություն
Որտեղ են կուտակվում բացասական հույզերը
Որտեղ են կուտակվում բացասական հույզերը

Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է...

Հոգեկան առողջություն
Խառնաշփոթի նկատմամբ սերը կրեատիվության նշան է. հոգեբաններ. 1in.am
Խառնաշփոթի նկատմամբ սերը կրեատիվության նշան է. հոգեբաններ. 1in.am

Կարգուկանոնը սեղանին մարդուն մղում է ճիշտ սնվելու և նրան ստիպում է ավելի առատաձեռն լինել, իսկ խառնաշփոթը կրեատիվ գաղափարներ է ծնում: MED Daily-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները...

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը
Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am
Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am

Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...

Սեր, հարաբերություններ, ընտանիք
Մանրուքները նույնպես կարող են շատ բան պատմել. 1in.am
Մանրուքները նույնպես կարող են շատ բան պատմել. 1in.am

AdMe-ն ներկայացնում է 9 մանրուք, որոնք մարդու մասին շատ բան կպատմեն...

Գիտնականներ. որքան ժամանակ արժե նայել մարդու աչքերին. sedablog.ru
Գիտնականներ. որքան ժամանակ արժե նայել մարդու աչքերին. sedablog.ru

Բրիտանացի գիտնականները նոր հետազոտության արդյունքում բացահայտել են, թե որքան կարող է լինել տեսողական շփման լավագույն տևողությունը: Մասնավորապես, հետազոտողների կողմից կատարված սոցհարցումը ցույց է տվել...

Մարդու քայլվածքը կպատմի, թե նա որքանով է ագրեսիվ. news.am
Մարդու քայլվածքը կպատմի, թե նա որքանով է ագրեսիվ. news.am

Մարդու քայլվածքն արտացոլում է նրա բնավորությունը եւ այն, թե նա որքանով ագրեսիվ կարող է լինել: Այդ մասին պատմել են University of Portsmouth-ի գիտնականները (Մեծ Բրիտանիա)...

Որոնք են ամուրի կյանքի առավելությունները. հոգեբաններ. 1in.am
Որոնք են ամուրի կյանքի առավելությունները. հոգեբաններ. 1in.am

Ամերիկացի հոգեբանները պարզել են ամուրի կյանքի հիմնական առավելությունները: Նրանց կարծիքով՝ միայնակ մարդիկ վարում են ավելի հագեցած սոցիալական կյանք, ինչպես նաև նրանց մոտ ավելի նկատելի է հոգեբանական....

Ինչպես չվախենալ որոշում ընդունելուց. 1in.am
Ինչպես չվախենալ որոշում ընդունելուց. 1in.am

Ինչպես սովորել չվախենալ որոշումներ ընդունելուց և ընդունել ճիշտ որոշումներ, ներկայացնում է healthinfo.ua-ն: Նախ պետք է ձեզ համար հստակեցնեք այն, որ ընդունած որոշման մեջ  չսխալվեք, հնարավորինս արդյունավետ ելք ապահովեք...

Կյանքում հաջողությունը կանխագուշակել են գեներով. 1in.am
Կյանքում հաջողությունը կանխագուշակել են գեներով. 1in.am

Գիտնականները պարզել են, որ գենոմում փոքր շեղումները մասամբ թույլ են տալիս կանխագուշակել հեղինակավոր աշխատանք և բարձր եկամուտներ ունենալու մարդու հնարավորությունները: Այդ մասին հետազոտությունը...

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ